Ողջույններ
Կառուցվածքը
Պատմությունը
Պատկերասրահ
Կոնտակտներ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հանրապետության միակ մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը մասնագետներ է պատրաստում թատրոնի, կինոյի, հեռուստատեսության բնագավառում: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդում են թատրոնի, կինոյի և հեռուստատեսության լավագույն մասնագետներ` ժողովրդական և վաստակավոր արտիստներ, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ, արվեստի և գիտության վաստակավոր գործիչներ, գիտության դոկտորներ և թեկնածուներ, պրոֆեսորներ, դոցենտներ: Ինստիտուտն ունի մասնագիտական հարուստ գրադարան, ընթերցասրահ, արվեստի կաբինետ, ուսանողնական թատրոն, տաղավարներ նկարահանումների համար, պարի սրահներ, ֆիմադարան, ձայնադարան, տեսասրահներ և անհրաժեշտ այլ մասնագիտական ստորաբաժանումներ: Գործում է ուսանողական խորհուրդ: Հրատարակվում է ”Հանդես” գիտական ուսումնասիրությունների ժողովածուն: ԵԹԿՊԻ ուսումնագիտական գործընթացը Թատրոնի և կինոյի ֆակուլտետի կազմում իրականացնում են հիմնական կառուցվածքային ստորաբաժանումները` ամբիոնները:
  • Դերասանի վերպետության և ռեժիսուրայի ամբիոն
  • Կինոարվեստի ամբիոն
  • Արվեստի պատմության և տեսության ամբիոն
  • Բեմական խոսքի, բեմական շարժման և մեներգի ամբիոն
  • Հումանիտար առարկաների ամբիոն
2004 թվականից ընդունելություն է կատարվում բակալավրի կրթական ծրագրով ”Դերասանական արվեստ”, ”Ռեժիսուրա”, ”Կինոօպերատորություն”, ”Գրական ստեղծագործություն”, ”Թատերագիտություն”, ”Կինոգիտություն”, ”Պարարվեստի ռեժիսուրա” և այլ մասնագիտությունների գծով, իսկ 2008 թվականից` նաև մագիստրոսի կրթական ծրագրով: Բարձր առաջադիմությամբ ուսումնառած սովորողներն ուսումը կարող են շարունակել ասպիրանտուրայում “Թատերական արվեստ, կինոարվեստ, հեռուստատեսություն” մասնագիտությամբ: 2007 թվականից որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն է կազմակերպվում հեռակա բաժնում: Հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտների և շրջանավարտների համար գործում է նախապատրաստական բաժին: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ունի մասնաճյուղեր Գյուրիում, Վանաձորում, Գորիսում:

Կրթություն
Դիմորդներին
Կրեդիտային համակարգ
Գրադարան
Օգտակար հղումներ
Ֆակուլտետ
  © Copyright 2008, ESS I Privacy Policy