Ռեկտորատ

ԵԹԿՊԻ-ի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է ռեկտորի հրամանով: Ռեկտորատը, ինստիտուտի կանոնադրությամբ ռեկտորին վերապահված իրավասության շրջանակներում, քննարկում է ինստիտուտի գործունեությանը վերաբերող ընթացիկ և տարաբնույթ հրատապ հարցեր: Նիստերը հրավիրվում են ամիսը առնվազն մեկ անգամ` ռեկտորի կողմից սահմանված ժամկետներում և օրակարգով: Ռեկտորատը որոշումներ է ընդունում ուսումնամեթոդական, գիտական, ֆինանսական և տնտեսական, ստեղծագործական, մշակութային հարցերի վերաբերյալ` ինստիտուտի գիտական խորհրդի նիստերում քննարկելու համար: Ռեկտորատի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ և կարող են դրվել  ռեկտորի կողմից տրվող հրամանների հիմքում:

Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը և օգնականը, գիտական քարտուղարը, ֆակուլտետների դեկանները, գիտական  և ուսումնական մասերի ղեկավարները:

Ռեկտորատի որոշումներն` այստեղ: