Ողջույններ
Կառուցվածքը
Պատմությունը
Պատկերասրահ
Կոնտակտներ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ողջույններ
ԵԹԿՊԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ` ՍՈՍ ԱՐՏԱՇԵՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ, ՊՐՈՖԵՍՈՐ, ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ
Ողջույնի խոսքը
Գերագնահատել այսօրվա` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նշանակությունը հասարակության մեջ անհնարին է, որովհետև ամեն իմաստով ու հազար թելերով այս ինստիտուտը կապված է մեր պետության, մեր հասարակության, մեր անկախության և մեր պետականության հետ: Ինստիտուտը խորապես գիտակցում է իր եզակի դերն ազգային մշակույթի զարգացման գործում` ազգային մտածելակերպով ու նկարագրով, համակողմանի զարգացած անհատ արվեստագետներ դաստիարակելու առաքելությունը, ձգտում է կրթական համակարգը համապատասպանեցնել միջազգային չափանիշների: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը այս տարածաշրջանում ունի բոլոր նախադրյալները դառնալու մշակութային կենտրոն: Մենք ունենք մասնագետներ, ովքեր կարող են ինստիտուտի համարումը բարձրացնել միջազգային մակարդակի` կիրառելով եվրոպական կրթական համակարգին համապատասխանող չափանիշներ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պաշտոնական կայքը հնարավորություն կտա ուսանողներին, հանրության լայն շրջանակներին, արտերկրում ապրող մեր հայրենակիցներին ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն մեր կրթօջախի մասին:
ԵԹԿՊԻ ՌԵԿՏՈՐ` ՀՐԱՉՅԱ ՎԱՀԱԳՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՊՐՈՖԵՍՈՐ, ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ
Ողջույնի խոսքը
Ազգը, ժողովուրդը, պետությունը ներկայանում է աշխարհին իր մշակույթով: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն այն բացառիկ ստեղծագործական հաստատություններից է, որտեղ ուսանում է ապագա թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ստեղծագործական ներուժը: Բուհը դա անշունչ պատերը չեն: Բուհը դառնում է կրթօջախ, երբ այնտեղ աշխատում են արվեստի և կրթության նվիրյալները: Մենք ամեն տարի մեծ ոգևորությամբ ենք դիմավորում նրանց, ովքեր ընտրել են մեր բուհը, նաև պարտավորված ենք տալ այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ապագա ստեղծագործողներին: Մենք փնտրում և բացահայտում են տաղանդավոր և շնորհալի դերասանների, ռեժիսորների, նկարիչների, կինոօպերատորների և այլն: Մեր ուսանողները բազմաթիվ փառատոների դափնեկիրներ են: Շրջանավարտները աշխատաշուկայում ունեն պահանջարկ: Կարևորում ենք մեր ուսանողների դաստիարակությունը որպես քաղաքացու, իսկական մտավորականի և ազգին պիտանի անհատի: Արվեստում ամեն ինչ փոխկապակցված է, մեկը մյուսով պայմանավորված:
ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ`ԱՆՆԱ ՅՈՒՐԻԻ ԵՐԶԻՆԿՅԱՆ, ՊՐՈՖԵՍՈՐ
Ողջույնի խոսքը
Ժամանակակից արվեստը լայն և դինամիկ ասպարեզ է: Արվեստի բուհական համակարգն առանձնահատուկ բնագավառ է, որի հիմքում, անշուշտ, բեմական կերպարային, պատկերային, տեսլական ստեղծագործական մտածողությունն է: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը իր 60 և ավելի տարիների պատմության ընթացքում ձևավորել է որոշակի` միայն իրեն բոնորոշ նկարագիր: Հավատարիմ լինելով բուհում ստեղծված ավանդույթներին, այսօրվա պրոֆեսորադասախոսական կազմը ձևավորում է մի ուրույն աշխատակերպ, որի շնորհիվ հաստատվում է ստեղծագործական բարձրագույն հաստատության ինքնությունը: Իր գոյության ընթացքում ինստիտուտը լուծել և այսօր էլ լուծում է մեկ կարևոր խնդիր. սովորեցնել տեսությունը` համադրելով կիրառականի, գործնականի հետ: Ընդլայնելով բուհի մասնագիտական ուղվածությունը, ներմուծելով եվրոպական կրթական համակարգի տարրերը, մեր ինստիտուտը կկատարի իր հիմնական առաքելությունը` կրթել ապագա ստեղծագործողներ, որոնք համապատասխանեն արվեստի ամենաբարձր չափանիշներին
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ` ՀՈՎԻԿ ԱՇՈՏԻ ՄԻՆԱՍՅԱՆ
Ողջույնի խոսքը
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, լինելով ստեղծագործական բուհ, մեծ նշանակություն է տալիս իր նյութատեխնիկական բազային: Ապագա ստեղծագործողները հնարավորություն ունեն հարմարավետ և բարեկարգ տաղավարներում իրականացնել իրենց մտահղացումները: Ուսանողական բեմը, դիտման դահլիճները, ֆիլմադարանը, գրադարանը, ընթերցասրահը ուսանողությանը հնարավորություն են տալիս կատարելագործելու ստեղծագործական հմտությունները: Ամեն ինչ ուսումնառությունը բարձրորակ կազմակերպելու համար` այսպիսին է մեր կարգախոսը: ԵԹԿՊԻ պաշտոնական կայքը իր բովանդակությամբ կնպաստի ուսանողությանը և հանրության լայն շրջանակներին ծանոթանալու կրթօջախի առօրյային:

Կրթություն
Դիմորդներին
Կրեդիտային համակարգ
Գրադարան
Օգտակար հղումներ
Ֆակուլտետ
  © Copyright 2008, ESS I Privacy Policy