|
|
Պատմական համառոտ ակնարկ
1994 թվականի Երևանում հիմնադրվում է թատերական ինստիտուտ` դերասանական և ռեժիսորական ֆակուլտետներով: Տնօրեն է նշանակվում արվեստի վաստակավոր գործիչ, հետագայում Հայկական ՍՍՀ ժողովրդական արտիստ Վավիկ Վարդանյանը:
Չնայած ինստիտուտի ուսանողության փոքր թվին` կազմակերպվում են ռեժիսորական, դերասանական և թատերագիտական ֆակուլտետների առանձին դեկանատներ: Ստեղծվում են դերասանի վարպետության և ռեժիսուրայի, մարքսիզմ-լենինիզմի, թատրոնի ու արվեստի պատմության և ռազմական պատրաստության, իսկ հաջորդ տարում` բեմական շարժման և լեզվի ու գրականության ամբիոններ:
Սկսած 1950 թվականից թատերական ինստիտուտում դադարեցվեց ընդունելությունը ռեժիսորական և թատերագիտական մասնագիտությունների գծով, կրճատվեց ուսանողության թիվը: Նույնը տեղի ունեցավ Գեղարվեստի ինստիտուտում:Անհրաժեշտ համարվեց միավորել այս երկու ուսումնական հաստատությունները: 1952 թվականին Երևանի թատերական և Երևանի գեղարվեստական ինստիտուտների միավորումովստեղծվեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Ռեկտոր նշանակվեց հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վավիկ Վարդանյանը: Մի քանի ամիս անց այս պաշտոնում նրան փոխարինեց պրոֆեսոր Արա Սարգսյանը: 1959 թվականին ռեկտոր է նշանակվում դոցենտ Մարտին Չարյանը:
1952-ին ինստւտուտն ուներ երկու ֆակուլտետ` թատերական և կերպարվեստի: Թատերական ֆակուլտետն ուներ ռեժիսորական, դերասանական և թատերագիտական (1944-1962թթ.), կերպարվեստինը` գեղանկարչության, քանդակագործության, թատերանկարչության (1949-1958թթ.) և գրաֆիկական (1949-1959թթ.) բաժիններ: 1976 թվականին ինստիտուտի երկու ֆակուլտետներն ունեին հետևյալ բաժինները. թատերականը` դերասանական, ռեժիսորական և երաժշտական կոմեդիայի (1971-ից), կերպարվեստինը` գունանկարչության, քանդակագործության, կիրառական արվեստի (1960-ից` խեցեգործություն, գորգի ձևավորում, մանվածք), արդյունաբերական արվեստի (1963-ից): Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը Մարտին Չարյանից հետո ստանձնում է բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Մկրտչյանը և պաշտոնավարում մինչև 1994 թվականը:
1994 թվականին Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը բաժանվում է Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի և Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի: Գեղարվեստի ինստիտուտի ռեկտոր է նշանակվում Արամ Իսաբեկյանը, իսկ թատերական արվեստի ինստիտուտի ռեկտոր` Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը:
1998 թվականից ինստիտուտը ղեկավարել է ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Նրա անվան հետ է կապված թատերական ինստիտուտի կենսագործունեության նոր փուլը: 1999 թվականին Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտը դարձավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: 2005-ին Սոս Սարգսյանը, թողնելով ռեկտորի աշխատանքը, ընտրվեց ԵԹԿՊԻ Խորհրդի նախագահի պաշտոնում:
2006 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտորի պաշտոնում ընտրվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը:
Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բնագավառում հանրապետության միակ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունն է: Պրոֆեսորա-դասախոսական կազմը համալրված է պրոֆեսիոնալ մասնագետներով: Ուսանողների թիվը մայր բուհում և մասնաճյուղերում անցնում է 750-ը, ինչն աննախադեպ է բուհի պատմության մեջ:
2006 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում ընտրվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը:
|
|
|
|