Ողջույններ
Կառուցվածքը
Պատմությունը
Պատկերասրահ
Կոնտակտներ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կրթություն


 
Կրթության երկաստիճան համակարգը

Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրության մասին» ՀՀ օրենքի` Հայաստանի Հանրապետությունում սահմանվել է բարձրագույն մասնագիտական կրության երկաստիճան որակավորման համակարգ. առաջին աստիճանում` բակալավրի որակավորում, երկրորդ աստիճանում` մագիստորսի որակավորում: Բակալավրը` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան է, որը շնորհվում է միջնականգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող և առնվազն քառամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց: Մագիստրոսը` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան է , որը շնորհվում է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց` երկամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով:

 
ԵԹԿՊԻ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը

ԵԹԿՊԻ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բակալավրի կրթական ծրագիր իրականացնելու համար սահմանված տևողությունը 4 տարի է, որոշ մասնագիտությունների դեպքում` 5 տարի: 2007-2008 ուսումնական տարվանից բոլոր մասնագիտություններով բակալավրի կրթական ծրագիրն իրականացվելու է 4 տարի տևողությամբ, իսկ մագիստրոսի կրթական ծրագիրը` 2 տարի տևողությամբ: 2007-2008 ուսումնական տարում ինստիտուտն առաջին անգամ շրջանավարտներ է տալու բակալավրի կրթական ծրագրով, և 2008-2009 ուսումնական տարում առաջին անգամ կազմակերպելու է ընդունելություն մագիստրատուրայում:

 
Կրեդիտային համակարգը

2007-2008 ուսումնական տարվանից ԵԹԿՊԻ բոլոր մասնագիտությունների գծով ուսումնառությունը կազմակերպվել է կրեդիտային համակարգով: Կրեդիտը դասընթացի (կրթական մոդուլի) ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար ուսանողից պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածքի չափման պայմանական միավոր է, որը տրվում է ուսանողին նախանշված կրթական արդյունքների դրական գնահատումից հետո: Նոր համակարգի ներդրման և առավել արդյունավետ գործարկման նպատակով բուհում ստեղծվել են հապատասխան կարգեր, նոր տեսակի ձևաթղթեր, ուսանողների հաճախումները և ընթացիկ գնահատումները գրանցելու համար մատյաններ: Ֆակուլտետի դեկանատը յուրաքանչյուր ուսանողի ընդունման պահից վարում է ակադեմիական տեղեկագիր, որտեղ գրանցվում են ուսանողի վաստակած կրեդիտները և գնահատականներն ըստ կրթական մոդուլների և կիսամյակների: Յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներից հետո նշվելու են տվյալ կիսամյակի և մինչև ուսման տվյալ ժամանակահատվածը ուսանողի առաջադիմությունը ամբողջացնող տվյալները: Յուրաքանչյուր քննությունից հետո դեկանատը հայտարարությունների տախտակին հրապարակում է տվյալ քննության արդյունքները: Կիսամյակի ավարտին հրապարակվում են ամբողջական և ամփոփված տվյալներ` յուրաքանչյուր ուսանողի վաստակած կրեդիտները և միջին որակական գնահատականները:

 
Ասպիրանտուրա

Ասպիրանտը բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) կրթություն ունեցող հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ է, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան: ԵԹԿՊԻ ընդունելություն է կատարում ասպիրանտուրայում “Թատերական արվեստ, կինոարվեստ, հեռուստատեսություն” մասնագիտությամբ: Ընդունելության մասին հայտարարությունը հրապարակվում է մամուլում, փակցվում է ինստիտուտի հայտարարությունների տախտակին:

 
Երկրորդ մասնագիտություն ստանալու կարգը

Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը կազմակերպվում է կիսամյակային (կրեդիտային) սկզբունքով: Առաջին և ավարտական կուրսերում երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն չի կազմակերպվում: Հավակնորդների դիմումները քննարկվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երկու շաբաթների ընթացքում: Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթությունը իրականացվում է միայն վճարովի սկզբունքով: Ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտներին չի թույլատրվում ստանալ երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն պետական կամ հավատարմագրված բուհերում:

 
Հեռակա ուսուցում

2007 թվականին առաջին անգամ ընդունելություն է կատարել հեռակա բաժնում` «Պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտությամբ: Հեռակա ուսուցման ձևը նախ և առաջ կրություն ստանալու ցանկություն ունեցող և արդեն իսկ մասնագիտությամբ աշխատող երիտասարդների խնդրանք-պահանջն է: Նախատեսվում է ընդլայնել հեռակա բաժնի մասնագիտությունների ցանկը: Հեռակա բաժնում ընդունելության մասին կարող եք տեղեկանալ

Կրթություն
Դիմորդներին
Կրեդիտային համակարգ
Գրադարան
Օգտակար հղումներ
Ֆակուլտետ
  © Copyright 2008, ESS I Privacy Policy