Ողջույններ
Կառուցվածքը
Պատմությունը
Պատկերասրահ
Կոնտակտներ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դիմորդներին


 

Ընդունելություն բակալավրի կրթական ծրագրով


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և ԵԹԿՊԻ մասնաճյուղերը 2008-2009 ուսումնական տարվա համար հայտարարում են ընդունելություն բակալավրի կրթական ծրագրով հետևյալ մասնագիտությունների գծով.

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

 


ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղ

 




ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղ

 




ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղ

 




Օգտագործված հապավումներ

 




Ըստ մասնագիտությունների անվճար, վճարովի և վճարովի առանց տարկետման իրավունքի տեղերի քանակը, ինչպես նաև ուսման վարձավճարների չափը կհրապարակվի ՀՀ կառավարության համապատասխան որոշումից հետո: Ընդունելության քննությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք իմանալ` այցելելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Հասցե` Երևան, Ամիրյան 26, II հարկ, դեկանատ, հեռախոս` (374 10) 53-94-14:

 

Ընդունելություն մագիստրոսի կրթական ծրագրով

Մագիստրոսի կրթական ծրագրով 2008-2009 ուսումնական տարվա համար հայտարարվում է ընդունելություն ”Դերասանական արվեստ” մասնագիտությամբ: Տեղեկությունների համար զանգահարել 374 10 53-94-14

 

Ընդունելություն հեռակա բաժնում

Հեռակա բաժնում 2008-2009 ուսումնական տարվա համար ընդունելության վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան:

 

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն

Ինչպես կարելի է ընդունվել ԵԹԿՊԻ Կարևոր է: Ուսուցումը հայերեն լեզվով է: Հայերենի իմացությունը պարտադիր է: Օտերերկրյա քաղաքացիները բուհ են ընդունվում հարցազրույցով, որի թեմաները հայատարարվում են նախօրոք: Ընդունելությունը առկա ուսուցման ձևով, հարցազրույցի արդյունքների հիման վրա, կատարվում է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի համակարգում: Ուսման վարձը մեկ ուսումնական տարվա համար կազմում է. օտարերկրյա քաղաքացիների համար` 750.000 ՀՀ դրամ, սփյուռքահայերի համար` 500.000 ՀՀ դրամ: Ուսման վարձը, որը նշվում է պայմանագրում, ուսումնառության ընթացքում փոփոխման չէ: Դիմորդները պետք է դիմեն ՀՀ Կրթության և գիտության նախարարության Միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (հասցե` ք.Երևան, Կառավարական տուն 3, հեռ.` 58-13-91)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
  • անձնագրի թարգմանությունը հայերեն լեզվով (հաստատված նոտարի կողմից)
  • ծննդյան վկայականի թարգմանությունը հայերեն լեզվով (հաստատված նոտարի կողմից)
  • միջնակարգ կրթության մասին փաստաթղթի թարգմանությունը հայերեն լեզվով (հաստատված նոտարի կողմից)
  • լուսանկար (3x4)
  • բժշկական տեղեկանք

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում սովորում են 21 օտարերկրյա, այդ թվում` սփյուռքահայ քաղաքացիներ Ռուսաստանից, Իրանից, Հունաստանից, Հարդանանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, այլ երկրներից: Վերջին 7 տարիների ընթացքում բուհի շրջանավարտներ են դարձել 17 օտարերկրյա երիտասարդներ` ստանալով դրամատիկական թատրոնի ռեժիսորի, խաղարկային ֆիլմի ռեժիսորի, վավերագրական ֆիլմի ռեժիսորի, դրամատիկական թատրոնի և կինոյի դերասանի, բեմանկարչի, կինոօպերատորի, թատերագետի, այլ մասնագիտացումներ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտու գործում է օտարերկրյա ուսանողների ուսանողական խորհուրդ:
ԵԹԿՊԻ հասցեն է` Ամիրյան 26, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն: Օտարերկրյա և սփյուռքահայ քաղաքացիների հետ աշխատանքի պատասխանատու` Սոֆյա Սերգեյի Մուրադյան (հեռ.` 374 10 53-94-14):

Կրթություն
Դիմորդներին
Կրեդիտային համակարգ
Գրադարան
Օգտակար հղումներ
Ֆակուլտետ
  © Copyright 2008, ESS I Privacy Policy