Ողջույններ
Կառուցվածքը
Պատմությունը
Պատկերասրահ
Կոնտակտներ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Գրադարան


 
ԵԹԿՊԻ գրադարանը

Գրադարանը ստեղծվել է 1944թ. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից: Երբ 1994թ. գեղարվեստի և թատերական ֆակուլտետներն առանձնացան, Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի գրադարանին հատկացվեց 16.000 միավոր գիրք, այդ թվում` 900-ը Ա.Գուլակյանի և Վ.Վարդանյանի ֆոնդերը և 431 հազվագյուտ գրքեր: ԵԹԿՊԻ գրադարանն այսօր ունի գրապահոց, աբոնենտային բաժին, ընթերցասրահ, նաև արվեստի կաբինետ: Բուհական գրադարանի անխափան գործունեության ամենամեծ երաշխիքը գրքային ունեցվածքի շարունակական համալրումն է: Գրադարան մուտք գործող յուրաքանչյուր նյութ նախ անցնում է համալրման բաժնով: Ֆոնդերը համալրվում են նպատակային եղանակով` ուսումնական պահանջների և գիտական առաջընթացի թելանդրանքով: Նախկինում համալրման գործընթացն ուներ առավել կազմակերպված բնույթ, գրադարանը պարբերաբար ստանում էր տպագիր արտադրանքի պարտադիր օրինակներ: Այսօր չկա գրադարանային կենտրոնացված համալրում, հետևաբար փոխվել է նաև գրադարանի աշխատաբնույթը: Բուհի ղակավարության կողմից պարբերաբար միջոցներ են տրամադրվում անհրաժեշտ մասնագիտական գրականություն ձեռք բերելու համար: Գրադարանը համալրվում է նոր գրքերով նաև կազմակերպությունների և անհատների նվիրատվությունների հաշվին: Օրինակ, վերջերս Վավիկ Վարդանյանի ընտանիքի կողմից գրադարանին հանձնվեց 151 գիրք, որոնց մեծ մասը Վենետիկում և Թիֆլիսում հրատարակված արժեքավոր գրքեր են: Մենք կապ ենք պահպանում տարբեր խմբագրությունների և հրատարակչությունների հետ: Այսօր ԵԹԿՊԻ գրադարանում առկա է 32.000-ից ավելի գրքեր` հայերեն, ռուսերեն, այլ լեզուներով: Բաժանորդագրությամբ ձեռք են բերվում թերթեր, ամսագրեր, հանդեսներ.

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ`
  • "Գրական թերթ"
  • "Գարուն"
  • "Հայ արվեստ"
  • "Экран и сцена"
  • "Соврененная драматургия"
  • "Театральная жизнь"
  • "Искусство кино"
  • "Киносценарии"
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ`
  • "Նորք"
  • "Նոր-Դար"
  • "Դրամատուրգիա"
  • "Звукорежиссер"
  • "Техника и технология кино"
  • "Театральные новые известия"
  • "Новый мир"
  • "Литературная Армения"


Ընթերցողական պահանջարկի բավարարումը գրադարանի հիմնախնդիրն է: Գրադարանն ունի սպասարկման անհրաժեշտ պայմաներ: Նպատակային սպասարկման համար նախատեսված են առանձին ստորաբաժանումներ` աբոնենտային բաժին, ընթերցասրահ, արվեստի կաբինետ: Գրադարանից օգտվելու իրավունքը ձեռք է բերվում բաժանորդագրությամբ, որն իրականացվում է աբոնենտային բաժնում: Գրադարանի հիմնական ֆոնդը պահպանվում է գրականության պահպանման բաժնում` գրապահոցում: Հիմնական ֆոնդն ըստ բովանդակության կարելի է բաժանել երեք մասի` ուսումնական, գիտական և գեղարվեստական գրականություն: Այստեղից բազմօրինակ գրքերը սպասարկվում է ընթերցողին` տուն տանելու նպատակով, իսկ սակավօրինակ, եզակի կամ արժեքավոր նյութերը տրվում են ընթերցասրահ` տեղում սպասարկվելու նպատակով: Հիմնական ֆոնդի ենթամասը կազմող պարբերական հրատարակությունների ֆոնդում պահվում են գիտական և պատմամշակութային արժեք ունեցող աշխատություներ, հանդսեներ. դրանցից առավել ուշագրավ են` ”Տարազ”, ”Մշակ”, ”Թատրոն”, ”Արձագանք” և այլն: Ֆոնդերում առկա են նաև հանրագիտարաններ, բառարաններ և տեղեկատու այլ մասնագիտական հրատարակություններ: Գրադարանի գրքային ունեցվածքը պարունակում է մի շարք արժեքավոր հրատարակություններ, որոնք կենտրոնացված են հազվագյուտ գրականության համար հատկացված պահարաններում: Այսօր այն կազմում է 531 գիրք: Ընթերցողների ներգրադարանային սպասարկումն իրականացվում է ընթերցասրահում և արվեստի կաբինետում: Ընթերցասրահի առձեռն ֆոնդում ոչ միայն մասնագիտական գրականություն, դասագրքեր, ուսումնական և ուսումնաօժանդակ ձեռնարկներ կան, այլև մեծ պահանջարկ ունեցող տեղեկատուներ` հանրագիտարաններ, բառարաններ, ալբոմներ: Այստեղ ընթերցողը կարող է ծանոթանալ օրաթերթերի, շաբաթաթերթերի, ամսագրերի, հանդեսների հրապարակումներին: Արվեստի կաբինետում պահպանվում են հազվագյուտ գրքեր, Ա.Գուլակյանի և Վ.Վարդանյանի ֆոնդերը: Այստեղ պահպանվում է 500-ից ավելի թղթապանակ` ռեժիսորների, դերասանների, գրականության և արվեստի վերաբերյալ հոդվածներ թերթերից և ամսագրերից, որոնց հավաքագրումն սկսվել է 1950-ական թվականներից և շարունակվում է առ այսօր: Դրանցից օգտվում են թե ուսանողները կուրսային և ավարտական աշխատանքներ գրելու ընթացքում և թե դասախոսները` ուսումնագիտական հետազոտություններ իրականացնելու ժամանակ: Արվեստի կաբինետը պարբերաբար կազմակերպում է հոբելյանական տարեթվերին նվիրված ցուցահանդեսներ: ԵԹԿՊԻ գրադարանը աջակցում է նաև Գյումրիի, Վանաձորի և Գորիսի իր մասնաճյուղերի գրադարանների հավաքածուների համալրմանը: Գրադարանի վարիչն է Ժենյա Հովեյանը:

 
ԵԹԿՊԻ "Հանդես" գիտական հոդվածների ժողովածու

ԵԹԿՊԻ "Հանդես" գիտական ժողովածուի առաջին համարը լույս է տեսել 2002 թվականին: Այս տարիների ընթացքում հրատարակվել է "Հանդես"-ի 7 գիրք: Ժողովածուն տպագրվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ: ԵԹԿՊԻ "Հանդես"-ներում ամփոփվում են հայ հասարակական մտքի և մշակույթի տարբեր խնդիրներ, բուհի դասախոսների գիտամեթոդական աշխատանքները, նաև երիտասարդ մասնագետների հետազոտական առաջին փորձերը: Ժողովածուն հասցեագրված է մասնագետներին, ուսանողներին, ընթերցողների լայն շրջաններին: ԵԹԿՊԻ "Հանդես"-ի գլխավոր խմբագիրն է ԵԹԿՊԻ Հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը: Խմբագրական կոլեգիայի անդամներն են`

Սոս Սարգսյան   ԵԹԿՊԻ խորհրդի նախագահ, պրոֆեսոր
Հրաչյա Գասպարյան   ԵԹԿՊԻ ռեկտոր, պրոֆեսոր
Աննա Երզինկյան   ԵԹԿՊԻ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր
Նարինե Սարգսյան   Թատրոնի և կինոյի ֆակուլտետի դեկան, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր
Գրիգոր Օրդոյան   Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր
Սուրեն Հասմիկյան   արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր
Ալեքսան Քոչարյան   արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր

Կրթություն
Դիմորդներին
Կրեդիտային համակարգ
Գրադարան
Օգտակար հղումներ
Ֆակուլտետ
  © Copyright 2008, ESS I Privacy Policy